Չինաստանն աջակցություն է հայտնել տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Screenshot_5_0

Չինաստանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերին և պատրաստ է սերտ կապեր պահպանել նրա հետ, հայտարարել է ԱԳ նախարար Վան Ին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի հետ հեռախոսազրույցում։

«Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միավորի ուժերը և պնդի, որ հակամարտող կողմերը իսկապես կատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և պայմաններ ստեղծեն Գազայում հրադադարի շուտափույթ, ամբողջական և մշտական ​​դադարեցման համար», - ասել է Վան Ին:

Նա նշել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը, կարծում է, որ այդ արարքը լրջորեն խախտում է միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը, ինչպես նաև Գազայում հրադադարի շուրջ բանակցային գործընթացը և ազդում է տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա։

--00—ՅՄ