Ալլահի անվան ներքո իսլամիստները ոչնչացնում են եզդիներին. ակցիա՝ ՄԱԿ-ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Վերջին օրերին Իրաքում եզդիների նկատմամբ գեներացվում է ատելության խոսք, եզդիական փախստականների ճամբարում խուճապային տրամադրություններ են, քանի որ մտավախություն ունեն, որ իսլամիստները նորից հարձակում կգործեն։ Այս մասին Երևանում ՄԱԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ ներկայացուցիչ Համլետ Սիմոնյանը՝ նշելով, որ նամակ են փոխանցելու ՄԱԿ գլխավոր քարտուղարին։

«Ալլահի անվան ներքո իսլամիստները ոչնչացնում են եզդիներին։ ՄԱԿ գլխավոր քարտուղարին նամակ ենք փոխանցելու, որպեսզի մեխանիզմներ ստեղծվեն ատելության խոսքը գործողությունների չվերածելու համար, ինչպես նաև կոչ միջազգային հանրությունը, որպեսզի անտարբեր չմնա ստեղծված իրավիճակի նկատմամբ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ