ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
--00--ԼՀ