ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Հնդկաստանի բնակչության թիվը 2036 թվականին կհասնի 1,522 միլիարդի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է երկրի Վիճակագրության և ծրագրերի կատարման նախարարության զեկույցում։
60 և ավելի բարձր տարիքի բնակիչների բաժինն, ըստ կանխատեսումների, կաճի։ Միևնույն ժամանակ, ծնելիության տարիքային գործակցի նվազման պատճառով կկրճատվի մինչև 15 տարեկան բնակիչների թիվը:
Կանանց թիվը մինչև 2036 թվականը կաճի մինչև 48,8 %, ինչը կնպաստի երկրում գենդերային հավասարության բարելավմանը, երբ Հնդկաստանում հազար տղամարդուն բաժին կընկնի 952 կին՝ 2011 թվականի 943-ի համեմատությամբ։ Ըստ նախարարության՝ դա կապահովի կողմնորոշիչներ հնդկական հասարակությունում սոցիալ-տնտեսական առաջընթացի և կանանց ավելի լավ կարգավիճակի ապահովման համար:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ