Փարիզի ՕԽ-ն պատմության մեջ վատագույնն է․ նրանք անարգեցին Հիսուսին միլիոնավոր մարդկանց աչքի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Screenshot_5_0

Հայտնի մեքսիկաբնակ ամերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան քննադատել է 2024 թվականի Օլիմպիական խաղերը, որոնք անցկացվել են Փարիզում։

«Փարիզի Օլիմպիական խաղերը ճանաչվել է պատմության մեջ վատագույնը։ Նրանք անարգեցին Հիսուսին միլիոնավոր մարդկանց աչքի առաջ։ Դա պարզապես զզվելի էր»,- գրել է Գարսիան սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները քննադատության մեծ ալիքի տակ էին հայտնվել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» խեղաթյուրված նմանակամն համար, որը շարժել է բազմաթիվ քրիստոնյաների զայրույթը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ