Լիտվան արգելել է Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների մուտքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Screenshot_16

Լիտվան օգոստոսի 16-ից մուտքի արգելք է սահմանում Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների համար. ավելի վաղ գործում էին մի շարք բացառություններ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն:

«Արգելքը տարածվում է մարդատար ավտոմեքենաների վրա՝ անկախ սեփականատիրոջ կամ վարորդի քաղաքացիությունից», - հավելել են գերատեսչությունում։

2024 թ. հուլիսի 18-ից Լիտվան արգելել էր Բելառուսում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը, ընդ որում` սահմանափակումը չի տարածվել այն ավտոմեքենաների վրա, որոնք նախատեսված էին վաճառքի համար, ինչպես նաև պատկանում էին հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն գործող այցագիր կամ ԵՄ երկրներում ժամանակավոր կամ մշտական ​​կեցության վկայագիր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ