Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածը կհանվի Հայոց պատմության նոր դասագրքից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ււ.jpg

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին ՀՀ ԿԳՄՍՆ-ից փոխանցեցին 24News-ին։

«Դասագրքի հիշատակվող վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և, համաձայն՝ առաջարկության՝ առաջիկայում փոփոխությունը կիրականացվի։»,– փոխանցեցին նախարարությունից։

 

--00--ԼՀ