ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել, որը սահմանին գտնվող զինվորներին թույլ է տալիս զենք օգտագործել անօրինական միգրանտների նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Մալգոժատա Պապրոցկայան։
«Նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել սահմանին զինվորների և այլ ծառայությունների աշխատակիցների գործողություններին աջակցելու վերաբերյալ», - ասել է Պապրոցկայան:
Նրա կարծիքով՝ այս օրենքը «հնարավորություն կտա էլ ավելի լավ, էլ ավելի արդյունավետորեն պաշտպանել սահմանը, այդ թվում՝ բարձրացնելով լեհ զինվորի անվտանգությունը»։
Լեհաստանի խորհրդարանն օրենքն ընդունել է հուլիսին։ Այն թույլ է տալիս խաղաղ պայմաններում սահմանի վրա բանակն օգտագործել ինքնուրույն գործողությունների համար, այլ ոչ միայն սահմանի պահպանությանը և Ներքին գործերի նախարարությանն աջակցելու համար: Օրենքը սահմանում է խաղաղ պայմաններում երկրի տարածքում իրականացվող «ռազմական գործողության» հասկացություն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ