ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Շվեդիան իր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնի X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ պատգամավորը հարց է ուղղել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։
Էրիկ Հելսբորնը, մասնավորապես, հարցրել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ապա կարո՞ղ է արդյոք նույնն անել նաև Շվեդիան։
Ի պատասխան պատգամավորի հարցման՝ Թոբիաս Բիլստրյոմը պատասխանել է. «Կառավարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կատարում է իր միջազգային պարտավորությունները և գործում է միջազգային իրավունքին համապատասխան։ Կառավարությունը հետևում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվող համապատասխան իրավական գործընթացներին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ