Եգիպտոսի հավաքականի խաղացողը թմրանյութի ազդեցության տակ վրաերթի է ենթարկել և սպանել ոստիկանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

տ

«Զամալեքի» և Եգիպտոսի հավաքականի պաշտպան Ահմեդ Ֆաթուհին ձերբակալվել է մահացու վթարի համար, որի հետևանքով ոստիկան է զոհվել, հայտնում է Ahram թերթը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Կիրակի՝ օգոստոսի 11-ի առավոտյան, երկրի հյուսիսում գտնվող ճանապարհներից մեկում ֆուտբոլիստն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու։

Թեստերը ցույց են տվել, որ Ֆաթուհը եղել է թմրամիջոցների ազդեցության տակ, ինչպես նաև գերազանցել է սահմանված արագությունը։

--00--ԼՀ