Աբբաս Արաղչին Իրանի նոր արտգործնախարարն է. նրա թեկնածությունը հաստատել է երկրի խորհրդարանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ղղ

Իրանի նոր արտգործնախարարը Աբբաս Արաղչին է. նրա թեկնածությունը հաստատել է երկրի խորհրդարանը: 

Արաղչին եղել է նախկին փոխնախարար և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։ 

Որպես Իրանի նախագահի հատուկ բանագնաց՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախում 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին, նա այցելել է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ քննարկելու հակամարտության կարգավորման տարբերակները։ 

 

 --00—ԱՊ