ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Screenshot_5_0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր մերձավորարևելյան հերթական ուղևորությունը, որի նպատակն էր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նպաստելը։ Այնուամենայնիվ, նա հեռացել է տարածաշրջանից՝ առանց Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև որոշակի համաձայնության։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ Կատարում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտնել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի առաջիկա օրերին, և «մենք կանենք հնարավոր ամեն բան, որ հասնենք վերջնագծին»

Բլինքենին նաև հարց են ուղղել հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման մասին։ Axios լրատվական հարթակի հրապարակման համաձայն՝ Նեթանյահուն ասել է, թե համոզել է Բլինքենին, որ Իսրայելը պետք է իր զորքերը թողնի Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ