ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Դարպասապահ Մանուել Նոյերն ավարտում է կարիերան Գերմանիայի հավաքականում:
«Բավարիայի» 38-ամյա դարպասապահը հայտարարել է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին՝ սոցցանցերում տեսաուղերձ հրապարակելով։
«Շնորհակալություն, Գերմանիա: Ուրախ էի կրել այս թիմի մարզաշապիկը»,- գրել է Նոյերը։
Նոյերը Գերմանիայի հավաքականի գույները պաշտպանել է 2009 թվականից, թիմի կազմում անցկացրել է 124 հանդիպում և հաղթել 2014 թվականի աշխարհի առաջնությունում։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ