Հրազդանի կիրճում իրականացվեցին մաքրման աշխատանքներ․ շաբաթօրյակին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Capture

Երևանի քաղաքապետարանի և «Գրին գրին» շարժման նախաձեռնությամբ տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացվել Հրազդանի կիրճի հատվածներից մեկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շաբաթօրյակային միջոցառմանը ներգրավվել են նաև համայնքային կառույցների և կամավորական ընկերությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ:

Աղբից և մարդկանց տեղաշարժին խանգարող ավելորդ բուսականությունից մաքրվել է Կիևյան և Հաղթանակի կամուրջների միջև ընկած տարածքը: Աշխատանքներին ներգրավված էին նաև տեխնիկական միջոցներ, իսկ մասնակիցների թվում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նրա ղեկավարած կառույցի պատասխանատու պաշտոնյաներ:

Հատվածներից մեկը տեսքի բերելուց հետո Տիգրան Ավինյանը լրագրողներին ներկայացրեց միջոցառմանն առնչվող որոշ մանրամասներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ