Ալիևը տարեկան մոտ 80 զորավարժություն է անում, իսկ Փաշինյանը հեծանիվ է քշում, որ նրան չզայրացնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վլադիմիր Պուտինի այցից հետո «մեծ եղբորը» հաշվետվություն է։ Թուրքերը խանդոտ են վերաբերվում նման հանդիպումներին, Բաքուն ներկայացնում է, թե փակ դռների հետևում ինչ են խոսել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններին, ռազմական փորձագետը նկատեց, որ վերջին շրջանում հակամարտող կողմերը՝ Ռուսաստան-Ուկրաինա, Իրան-Իսրայել, Իսրայել-Գազա, միմյանց հանդեպ գործողություններն իրականացնում են թիկունքում․ ֆիքսում են ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածք և դրա ուղղությամբ աշխատում։

 Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր տեսակի սցենարների, պարտադիր չէ, որ Բաքուն սահմանային գործողությունների դիմի։ Մանգասարյանի կարծիքով, այս առումով համայնքապետերը պետք է պատրաստված լինեն, ապաստարանների հարցը ևս պետք է լուծվի։ «Ադրբեջանը տարեկան 70-80 զորավարժություն է անում, իսկ Փաշինյանն ասում է՝ եթե զորավարժություն անենք, հակառակորդը կմտածի, թե ագրեսիա ենք ուզում, հարաբերությունները կլարվեն, այսինքն՝ եթե զորախաղ անենք, Ադրբեջանին կնեղացնենք, դե բանակը փակեք, գնացեք։ Նման լուրջ խնդիրների մասին պետք է մտածել, ոչ թե հեծանիվ քշել ու քարոզել»,- ընդգծեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ