ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի բարձր արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու հնարավոր բոլոր օգնությունները Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։
--00—ԱՊ