Թուրքիայում գազի կենտրոն հիմնելն օրակարգային հարց է․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

photo_2024-08-29_12-39-45

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայում գազային հաբի հիմնմանը:

Պեսկովը նշել է, որ այդ հարցը Կրեմլի օրակարգում է և կողմերը շարունակում են դրա վերաբերյալ ծրագրեր գեներացնել:

Նշենք, որ այս հարցին ավելի վաղ անդրադարձել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա 2023-ին հայտնել էր, որ գազի կենտրոնի ստեղծման ծրագիրը կարող է մեկնարկել 2024-ին: 

--00—ՅՄ