ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ աշնանային զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

photo_2024-08-29_15-20-56

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա զորավարժությունները, որոնք տեղի կունենան Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, ուղղված չեն երրորդ երկրների դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։«Ցանկանում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ի զորքերի (Հավաքական ուժերի) հետ նախատեսված միջոցառումները նպատակաուղղված են հավաքական հիմունքներով կազմակերպության անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը, լիովին համապատասխանում են միջազգային նորմերին և ուղղված չեն այլ երկրների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Անդրեյ Սերդյուկովը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղզստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժություններին որպես դիտորդներ հրավիրվել են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների՝ Ալժիրի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Ուզբեկստանի Հանրապետության, ՄԱԿ-ի քարտուղարության, Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության, ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ