Կոնֆերենցիաների լիգա․ հայկական ակումբը կխաղա «Չելսիի» դեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

noah-3-750x375

Այսօր անցկացվում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլի վիճակահանությունը։ Բոլոր 36 թիմերն իմացան իրենց մրցակիցներին։

Նշենք, որ յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 6 մրցակից՝ մեկական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։ Նշենք, որ 25-ից 30-րդ տեղերը զբաղեցրած թիմերը հրաժեշտ կտան մրցաշարին։

«Նոայի» մրցակիցները ԿԼ-ի հիմնական փուլում կլինեն․

Լոնդոնի «Չելսին», Վիենայի «Ռապիդը», ԱՊՕԵԼ-ը, «Մլադա Բոլեսլավ», «Բաչկա Տոպոլա», «Վիկինգուր»։

Վիճակահանության արդյունքները՝ այստեղ։

--00—ՅՄ