ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Այսօր, Երևանի ժամանակով 02։00-ին թոփ-5 լիգաներում փակվել է տրանսֆերային պատուհանը։ Կայացած որոշ տրանսֆերների մասին ակումբներն արդեն հայտարարել են։ Սակայն, դեռ կան մեծ թվով տրանսֆերներ, որոնց մասին դեռ պաշտոնական հայտարարություն չի արվել։ Հետևյալ տեղափոխություններին կանդրադառնանք ավելի ուշ։
Վերջին ժամերին կայացած տրանսֆերային անցուդարձը՝ ստորև։
✅ «Տոտենհեմի» կիսապաշտպան Լո Սելսոն տեղափոխվել է «Բետիս»․ տրանսֆերի արժեքը կազմել է 8 մլն ֆունտ։
✅ «Աուգսբուրգի» բելգիացի կիսապաշտպան Արնե Էնգելսը տեղափոխվել է «Սելթիկ»․ տրանսֆերի արժեքը կազմել է 11 մլն եվրո։
✅ «Վեսթ Հեմի» մարոկկացի պաշտպան Նայիֆ Ագերը վարձավճարով տեղափոխվել է «Ռեալ Սոսեյդադ»։
✅ «Սելթիկի» ճապոնացի կիսապաշտպան Տոմոկի Իվատան վարձավճարով տեղափոխվել է «Բիրմինգհեմ»։
✅ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջեյմի Վարդ Փրոուսը վարձավճարով տեղափոխվել է «Նոթինգհեմ»։
✅ Անգլիացի հարձակվող Էդի Նկետիան հեռացել է «Արսենալից» և տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Քրիսթալ Փելաս»: «Արծիվները» հայտարարել են 25-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել 5 տարով։
Մանրամասները՝ Armsport.am:
--00—ՅՄ