Ադրբեջանում այսօր լռության օր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

thumb

Ադրբեջանում այսօր «լռության օր» է՝ կապված սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլի Մեջլիսի (երկրի խորհրդարան) ընտրությունների հետ։

Երկրի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ գրանցված թեկնածուների, նրանց լիազոր ներկայացուցիչների և վստահված անձանց, թեկնածուներ գրանցած քաղաքական կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց լիազոր ներկայացուցիչների և վստահված անձանց նախընտրական քարոզչությունը պետք է սկսվի քվեարկության օրվանից 23 օր առաջ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական քարոզարշավը սկսվել է այս տարվա օգոստոսի 9-ին և ավարտվել է օգոստոսի 31-ին՝ ժամը 08:00-ին։

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 1-ին, կիրակի օրը։ Երկրում ընտրատեղամասերը բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 8:00-19:00-ն:

Խորհրդարանական ընտրություններում 125 պատգամավորական մանդատի համար կպայքարեն 990 թեկնածուներ։

--00—ՅՄ