ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Այսօր Հայաստանում լռության օր է՝ հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հունիսի 8-ից մեկնարկած ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտված է:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, հունիսի 19–ին տեղական ժամանակով ժամը 24։00–ին լրացել է նախընտրական քարոզարշավի ժամկետը։ Կեսգիշերից հետո արգելված է ցանկացած քարոզ, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան առանց որևէ արտաքին ճնշման մտածել, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել և ԿԸՀ-ի կողմից գրանցվել 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։
Հունիսի 20-ին ընտրատեղամասերը կբացվեն ժամը 8:00-ին, քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:
--00--ԱՀ