ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Պատմության մեջ առաջին անգամ Արցախի դպրոցներում սեպտեմբերի 1-ին չի հնչում ուսումնական տարվա մեկնարկի զանգը։ Ստեփանակերտում այսօր միայն դատարկված դպրոցներ են, ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկված դպրոցական փառքի անկյուններ և թալանված դասասենյակներ։ Արցախի մանկավարժներն իրենց գործունեությունը շարունակում են ՀՀ-ում, և ինչպես «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման զրուցակիցն է նշում. «Այսօր մենք էլ ունենք կիսատ գործ, հույս ունեմ՝ գրչի ստորագրությամբ կկարողանանք ավարտին հասցնելայն՝ հօգուտ մեզ»։
Արցախցի մանկավարժ, հասարակական ակտիվ գործիչ Զինա Գասյանը պատմելու է իր նորաստեղծ կրթական կենտրոնի, Արցախում թողած երկարատև աշխատանքի, հուշերի ու ապագայի հանդեպ հստակ տեսլականի մասին:
Առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։
--00—ԼՀ