Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2024_09_04_15_18_33.thumb_

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել դատավորին։ ԲԴԽ կայքից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ միջնորդության քննությունը նշանակված է սեպտեմբերի 17-ին։

Նշենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է՝ դատական նիստերի դահլիճից՝ հետախուզման մեջ գտնվող՝ հայտնաբերված և կալանքի միջնորդության քննության համար դատարան ներկայացված մեղադրյալի փախուստի դեպքով։

--00—ՅՄ