Դավիթ Գյուրջինյանը համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր 59 աշխատակցի ազատել է աշխատանքից․ Ակոպյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

73989480_0_93_1350_852_1920x0_80_0_0_0b1782c01853eaeba38650ff510311cf.thumb_

Դավիթ Գյուրջինյանը, Վլ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր, համալսարանի մոտ 59 աշխատակցի ազատել է աշխատանքից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Վլ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն՝ ընդգծելով, որ նրանցից մոտ 40-ը դասախոսներ են։

«Հիմա չեմ կարող ասել, թե քանիսին են կարողացել փոխարինող գտնել, քանի որ դասախոսներից շատերը այնպիսի մասնագւտացումներ կամ այնպիսի առարկաներ են դասավարդում, որ Հայաստանում նման միայն մեկ մասնագետն են։ Հիմա չեմ կարող ասել, փոխարինողներ կարողացե՞լ է գտնել, թե՞ ոչ, եթե անգամ գտել են՝ ոչ պրոֆեսիոնալ դասախոսներ են։
Օրինակ, անցած տարի Գյուրջինյանը հայոց լեզվի լավագույն մասնագետներին ուղղակի ազատեց աշխատանքից՝ զուգահեռ դառնալով նաև հայագիտության ամբիոնի վարիչ։ Այսինքն, մինչև այսօր նա և համալսարանի ռեկտորն է, և ամբիոնի վարիչ, ինչի իրավունքը չունեի»։

Ակոպյանը պատմեց, որ ամբիոնի վարիչ դառնալուց հետո մի շարք դասախոսների՝ ստաժավոր, երկարամյա դասախոսների պարզապես ժամ չտվեց։ «Նրանք, ի դեպ, բավական արագ կարողացան աշխատանք գտնել այլ բուհերում, իսկ ինքը հայոց լեզվի դասաժամերը տվեց համապատասխան որակավորում չունեցող մարդու։ Նույնը նաև այս տարի է անում, ոլորտի լավագույն կամ միակ մասնագետների ժամ չտալով, հետո բերում է այնպիսի մարդկանց, ովքեր մասնագիտացում չունեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ