Բորելը կրկին կմեկնի Կիև՝ նախքան իր լիազորությունները փոխանցելը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Ուկրաինան իր աշխատանքի վերջին ամիսներին առաջնահերթություն է մնալու այս պաշտոնում, և նա ակնկալում է կրկին այցելել Կիև՝ նախքան իր լիազորությունները Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին փոխանցելը։

«Ուկրաինան եղել է իմ մանդատի գլխավոր առաջնահերթությունը: Այժմ, երբ իմ պաշտոնավարումը մոտենում է ավարտին, ես կձգտեմ օգտագործել վերջին ամիսները՝ զարգացնելու համագործակցությունը և մեծացնելու քաղաքական և ռազմական աջակցությունը Ուկրաինային։ Ես կրկին կայցելեմ Կիև՝ մինչ Կայա Կալլասը կստանձնի պաշտոնը՝ շարունակելու մեր ընդհանուր պայքարը Ուկրաինայի հաղթանակի և ազատության համար», - գրել է Բորելը ։

--00—ՅՄ