ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտի ֆիթնես կենտրոններից մեկում դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ համատեղ մարզումներից լուսանկար է հրապարակել։
«Մարզաշապիկս թողեցի տանը, բայց մարզիչն ինձ չխնայեց»,- մակագրել է Օրբանը սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարը։
Բացի այդ, Օրբանը հրապարակել է Շվարցենեգերի լուսանկարը Հունգարիայի վարչապետի գրասենյակից և երկրի կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպման տեսանյութը։
--00—ՅՄ