«BMW X5»-ը «Չայնիի ոլորաններում» դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

բա.p

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Ժորա Ա-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորանների» սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ավտոմեքենան դարձի բերեցին, որը քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ