Հավատում եմ, որ Հայաստանի հետ կապը կշարունակի բարգավաճել առաջիկա տարիներին. Մալդիվների ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Capture

Մալդիվյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուսա Զամիրը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մալդիվյան Հանրապետության ԱԳՆ-ն։

Նախարարի ուղերձում ասվում է.

«Մալդիվյան Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և Հայաստանի ժողովրդին ուրախալի իրադարձության ՝ Անկախության օրվա առթիվ: Ես հավատում եմ, որ Մալդիվների և Հայաստանի միջև կապերը կշարունակեն բարգավաճել առաջիկա տարիներին ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարգավաճման: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։

--00—ՅՄ