Թուրքիան համբերատար շարունակում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու իր ջանքերը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Screenshot_18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համբերատար շարունակում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու իր ջանքերը, մինչ համաշխարհային անվտանգության համակարգը փլուզվում է։

«Ուկրաինայի պատերազմը սպառնում է տարածաշրջանային և գլոբալ կայունությանը, մենք ընդգծել ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար առաջնահերթությունը պետք է տրվի դիվանագիտությանը։ Թափված արյան յուրաքանչյուր կաթիլն ու հակամարտության յուրաքանչյուր օրը մեծ կորուստ ենք համարում։ Հասկանալով դա՝ մենք համբերատար շարունակում ենք արդար խաղաղություն ստեղծելու մեր ջանքերը», - Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը։

--00—ՅՄ