Կալանքը համաչափ չէ և ենթակա է բեկանման․ «Մաքուր Երկաթի» տնօրենի դեմ կիրառված որոշումը կբողոքարկվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

4d314917b8833f68bebde6bf93c50486_1727168572

Տեղեկացրել էինք, որ «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը ինքնակամ ներկայացրել էր Քննչական կոմիտե: Չնայած այդ ամենին վերջինս ձերբակալվել էր և անմիջապես միջնորդություն էր ներկայացվել Դատարան: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը քննության առնելով միջնորդությունը, մի քրեական հետապնդման որոշման վերաբերյալ որը հարուցվել էր դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ ակտիվ քննչական գործողությունները սկիզբ էին առել 2019 թվականին, որոշել էր կալանավորել գործարարին՝ երկու ամիս ժամկետով: Կալանքի միջնորդությունը ներկայացվել էր առանց որևէ տվյալի, որ գործարար Կարեն Հակոբյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել:

Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմը մեզ հայտնեց, որ սեպտեմբերի 24-ին մուտք է արվելու հատուկ վերանայման բողոք Դատավոր Դադոյանի որոշման դեմ, մանրամասն մատնանշելով այն հիմքերը, ըստ որոնց Դատարանը չէր կարող կալանքը որպես խափանման միջոց ընտրել:

Ըստ փաստաբանների դատական ակտի նման ակնհայտ թերությունների, իրավունքների խախտման փաստական տվյալների, գրավի վերաբերյալ միջնորդության տվյալի և ի վերջո՝ նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած, գործարարի կալանքը չի կարող անհրաժեշտ, հիմնավոր ու համաչափ լինել և այն ենթակա է բեկանման:

Փաստաբանները գտնում են, որ հիմնավոր կասկածի շեմը ևս փաստացի հաղթահարված չէր:

--00—ՅՄ