ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՀՀ-ում այցով գտնվող Կիպրոսի ՊՆ ղեկավար Վասիլիս Պալմասի հետ համատեղ ասուլիսին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հայ և կիպրացի ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու պատմամշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն, որը պայմանավորված է երկու երկրների կրոնական, մշակութային և ձևավորված բարեկամական կապերով։
«Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլ նաև բնական դաշնակիցներ»,-ասաց նա։
Պապիկյանը նշեց, որ Կիպրոսի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ կհաղորդեն․ «Երկուստեք ամրագրել ենք, որ թեև պաշտպանության ոլորտում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, բայց ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ