ՀՀ ԱԽ քարտուղարը Նիդերլանդներում խոսել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2024-09-25_13-23-31

Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Յոստ Ֆլամանդի հետ: 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների շուրջ՝ ընդգծելով տնտեսական հարաբերությունների զարգացումը: 

Անդրադարձ է նաև կատարվել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու առկա մարտահրավերներին:

--00—ՅՄ