«Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները»․ Գրիգոր Մինասյանը` Գևորգյանի հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

s

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը անդրադարձել է փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին․

Հիշեցնենք՝ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հայտարարությամբ՝ «խարդավանքները հաղթեցին բանականությանը»։ 
 

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:
 
Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:
Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է Գրիգոր Մինասյանը։

 

--00—ՍՊ