Ինչպիսի՞ն էր Գերմանիայի խորհրդարանի դիրքորոշումը Ցեղասպանության ժամանակ․ դասախոսություն՝ ՀՑԹԻ-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, «Գերմանական Ռայխստագը և Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» խորագրով բաց դասախոսություն կվարի Բերնդ Բրաունը։
 
Դասախոսության ընթացքում կներկայացվի Գերմանիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժամանակ և մասնավորապես պատգամավոր Կարլ Լիբկնեխտի ջանքերը՝ ուղղված թեմայի բարձրաձայնմանը։
 
Պրոֆեսոր Բերնդ Բրաունը Հայդելբերգի Ֆրիդրիխ Էբերտի հուշահամալիրի տնօրենն է, Հայդելբերգի համալսարանի պատմության դասախոս, բանվորական շարժման և Վայմարի Հանրապետության պատմության մասնագետ: Նա բազմաթիվ հրապարակումների հեղինակ է, այդ թվում` Վայմարի Հանրապետության տասներկու ռայխկանցլերների կենսագրությունների։
 
Աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

--00—ՍՊ