ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Եվրասիական ինտեգրումը լավ է ազդել ՀՀ տնտեսության վրա. 9 տարվա ընթացքում երկիրը ԵԱՏՄ գործընկերների հետ ապրանքաշրջանառությունն ավելացրել է 6 անգամ, իսկ արտահանումն աճել է 15 անգամ, «Sputnik Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Ըստ էության, ԵԱՏՄ երկրները դարձել են ՀՀ–ի առանցքային գործընկերները։ Իսկ դրանց տեսակարար կշիռը ՀՀ առևտրում 27% - ից հասել է գրեթե 40% - ի՝ հիմնականում ՌԴ–ի հետ հարաբերությունների զարգացման հաշվին։
ՌԴ – ի կողմից ներդրումների ամենամեծ հոսքը գրանցվել է 2022 թվականին՝ կազմելով ավելի քան 21,4 միլիարդ ռուբլի։ Հայաստանն իր կողմից ավելացրել է մատակարարումները ՌԴ՝ օգտվելով շուկայում ազատված խորշերից. տեքստիլ արտադրանքի մատակարարումներն աճել են գրեթե 75% - ով, մեքենաների և սարքավորումների մատակարարումները՝ 92% - ով։
--00—ՅՄ