Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է. Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Շահան-Գանտահարյան-7-1024x569-1

Լիբանանում ռազմական գործողությունները տեղի են ունենում երկրի հարավային հատվածներում և Բեյրութի արվարձաններում, որտեղից  տասնյակ հազարավոր ներքին փախստականներ տեղափոխվում են դեպի երկրի համեմատաբար ապահով շրջաններ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ  Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակին:

«Անվտանգության իրավիճակին առընթեր կանխատեսելի է նաև հումանիտար ճգնաժամը, որովհետև հավաքական կեցավայրեր, բուժօգնություն, դեղորայք ու սնունդ է անհրաժեշտ»,-մանրամասնեց Գանտահարյանը:

Անդրադառնալով հայ համայնքին՝ նա նշեց, որ հայկական թաղամասերն ու ազգային հաստատությունները ռազմական գործողությունների վայրերից հեռու են գտնվում, սակայն չի բացառվում, որ փախստականների ալիքը հասնի նաև հայաբնակ շրջաններ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ