ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ի հիշատակ Արցախյան մարտերում զոհված հայորդիների և ի պատիվ բոլոր ժամանակներում կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած քաջերի՝ այսօր Վեդի համայնքի վերակառուցված Պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպաններին, հայտնում են Վեդիի համայնքապետարանից։
««Ժամանակը բուժում է վերքերը»- հաճախ ենք լսում այս խոսքերը, սակայն այն երբևէ չի օգնել մեզանից և ոչ մեկին հաղթահարելու հայրենիքի զավակների կորստի անդառնալի ցավը:
Վեդու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի, հայտնում է իր մեծագույն հարգանքն ու կարեկցանքը բոլոր ընտանիքներին և ինքներս մեզ, որ կորցրել ենք ամենաթանկերին: Զորավիգ լինենք միմյանց՝ երբեք չմոռանալով և հավերժ երախտապարտ լինելով հայրենանվեր նահատակներին:
Նշենք նաև, որ Պանթեոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Վեդի համայանքի զարգացման հիմնադրամի ջանքերով՝ հիմնադրամի աջակիցների հովանավորությամբ և օժանդակությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ