Հայ հասարակությունը հիասթափված է ՌԴ-ից, մտածում էին, որ ՌԴ-ն մեզ կպաշտպանի. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հանրապետության սահմաններում ստեղծված իրավիճակից հետո հայ հասարակությունը հիասթափված է Ռուսաստանից։ Այս մասին Վարշավայում անվտանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ֆորումում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա, որը մերժում է ՌԴ-ին, ռուսական կողմի օգնությունը, որովհետև Հայաստանի ժողովուրդը մտածում էր՝ եթե որևէ նման բան լինի, Ռուսաստանը կօգնի և կպաշտպանի մեզ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ