ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Արագածի բաժին են ստացվել փաստաթղթեր այն մասին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 4-ին Արագածի անտառպետությունում առաջացած խոշոր հրդեհի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ փաստաթղթերի՝ Արագածի անտառպետության 2-րդ պահաբաժնի 5-րդ քառակուսու 1-ին տեղամասում սեպտեմբերի 4-ին ժամը 13։30-ին առաջացել է հրդեհ, որի արդյունքում շուրջ 0.6 հա. տարածքում այրվել են սոճենի տեսակի մոտ 120 հատ ծառեր՝ մինչև աճի դադարեցում և կենսունակությունը կորցրած մոտ 850 հատ մասնակի վնասված ծառեր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ