ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
24News-ի ունեցած տեղեկություններով Գյումրիում արդեն ամփոփվել են ձայների շուրջ 90%-ը։
Այսպես, ՔՊ-ի Սարիկ Մինասյանը հավաքել է 35.21%, Վարդան Ղուկասյանը՝ 20.84%, Մարտուն Գրիգորյանը՝ 15.81%, Ռուբեն Մխիթարյանը՝ 7.93%, իսկ Կարեն Սիմոնյանը՝ 6.18%։
Եթե այս միտումը պահպանվի, ապա ՔՊ-ն Գյումրիում չի կարողանա հավաքել բացարձակ մեծամասնություն, ինչը ընդդիմության թեկնածուների համար միավորվելու հնարավորություն է ստեղծում։
--00--ԱՀ