Բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

գ.pn

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա բուժառուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանարվել էր սրտի կանգ:

Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները մի քանի օր է՝ կենաց-մահու պայքար էին տանում՝ նրան փրկելու համար:

Արդյոք մահվան հերթական դեպքը, որի պատասխանտուն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնն է, պատասխանատվության կենթարկվի, թե այս անգամ նույնպես ջրից չոր դուրս կգա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ