Պուտինը նախատեսում է BRICS-ի շրջանակում շուրջ 20 երկկողմ հանդիպում ունենալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

դդ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում կանցկացնի շուրջ 20 երկկողմ հանդիպում: Բացի այդ, ՌԴ նախագահի ծրագրում է ելույթ ունենալ միավորման գործարար համաժողովում, որը նախատեսված է հոկտեմբերի 18-ին, հայտարարել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը․

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Պուտինի մոտ երկկողմ հանդիպումները կսկսվեն արդեն հոկտեմբերի 21-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 24-ի ուշ երեկո։ 

Բացի այդ, Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի կունենա ԲՐԻԿՍ գործարար համաժողովը, որտեղ սպասվում է Պուտինի ելույթը, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների տեսաուղերձները: Ուշակովի խոսքով՝ ԲՐԻԿՍ գործարար համաժողովը միավորման գագաթնաժողովի բաղկացուցիչ մասն է: 

 

 

 


 

 --00—ՍՊ