ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News
Հոկտեմբերի 12-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սրբոց Թարգմանչաց տոնը, որը նաև Արագածոտնի թեմի առաջնորդանիստ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ուխտի օրն է։
Այս առիթով, օրհնությամբ Արագածոտն Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կբերվի Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.) ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10։30։
Հայտնում են Արագածոտնի թեմից։
--00—ՍՊ