ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵՄ-ն պետք է իրեն զեկուցի Հայաստանի տարածքում իր ծրագրերի մասին։
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկը սահմանին եվրոպական դիտորդների առաքելության մանդատի երկարացումն է՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնության կամ խորհրդակցությունների․
«2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը համաձայնել է երկու ամսով ժամանակավոր ներկայություն ունենալ մի առաքելության, որը բաղկացած է սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն, երբ առաքելության ժամկետը երկարաձգվեց, Ադրբեջանին այդ մասին տեղյակ չի պահվել, և նրա հետ չեն խորհրդակցել։ Ներկայումս քննարկվում են առաքելությունը լրացուցիչ ժամկետով երկարաձգելու բանակցությունները», – ասել է նա։
Ալիևը «դժգոհություն է հայտնել առաքելության անդամների պահվածքից»՝ այն անվանելով «հեռադիտակային դիվանագիտություն»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մտադիր է այդ հարցը բարձրացնել Եվրամիության հետ շփումներում։

--00—ՍՊ