ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Այսօր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ կարևոր տեղեկատվական հանդիպում անցկացրինք տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ ՝ նվիրված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխություններին՝ ուղղված ոլորտի զարգացմանը: Հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու՝
Վերազգային ընկերություններին Հայաստան ներգրավելու համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծում,
Նոր աշխատատեղերի խրախուսման ճանապարհով ոլորտում ներգրավված աշխատակիցների քանակի ավելացում,
Ոլորտում արդեն իսկ ներգրավված աշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացում,
Հետազոտությունների և մշակումների՝ R&D-ի ուղղության զարգացում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այսօրվա հանդիպմանը ակտիվ մասնակցության համար: Հնչեցված առաջարկները, գաղափարներն ու դիտարկումները կարևոր նշանակություն ունեն, և մենք մտադիր ենք դրանք հաշվի առնել մեր առաջիկա քայլերում»,- մանրամասնել է նախարարը։
--00—ՍՊ