ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) հայտնել է, որ միայն այս շաբաթ Հյուսիսային Կորեայի շուրջ 1,4 միլիոն երիտասարդ քաղաքացի դիմել է բանակին միանալու կամ այնտեղ վերադառնալու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ KCNA-ը գրում է, որ նրանք ցանկանում են միանալ «սրբազան պատերազմին՝ հեղափոխության զենքը ձեռքին թշնամիներին ոչնչացնելու համար»։ Գործակալությունը նաև հրապարակել է լուսանկարներ, որոնցում երիտասարդները ստորագրում են բանակին միանալու դիմումներ:
Հոկտեմբերի 11-ին ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ այս ամիս Փհենյանի երկնքում երեք անգամ հարավկորեական ԱԹՍ-ներ են նկատվել։ Հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քուրը՝ Կիմ Յո Չենը, սպառնացել էր Սեուլին «սարսափելի ողբերգական հետևանքներով», եթե հարավկորեական ԱԹՍ-ները ևս մեկ անգամ թռչեն Հյուսիսային Կորեայի վրայով։
Հարավային Կորեան հերքել է ԱԹՍ-ների արձակումը և Հյուսիսային Կորեային սպառնացել է «ռեժիմի վերջով»։ Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը պաշտպանության հարցերով հանդիպում է անցկացրել՝ քննարկելու երկրի ինքնիշխանության խախտումը։ Իսկ ավելի ուշ ԿԺԴՀ-ն պայթեցրել է երկիրը Կորեայի Հանրապետության հետ կապող ճանապարհների հատվածները։
--00—ԼՀ