Քյարամյա’ն, ինչի՞դ վրա ես այդքան գոհ, մինչև գոտկատեղ զարդարվել ես շքանշաններով պարտությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Գեներալի ուսադիրներով, մինչև գոտկատեղ շքանշաններով զարդարված Արգիշտի Քյարամյանին չէր խանգարի համեստությունը, մանավանդ` պատերազմի պարտությունից և խայտառակությունից հետո։ Ասում է՝ չկա երկրի վրա մեկը, որ իր ասածների վրա ռեպլիկ անի, այս ազգն ամենավատ հայհոյանքը ձեր հանդեպ ասել է, որտեղ խոսեք, դա էլ հիշեք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը։ 

«Բա որ հաղթած լինեին, ինչ կանեին, մեդալները մինչև չոքերը կհասներ, ո՞ր առաքելության համար են մեդալ ստացել, իշխանությունը բարոյականության արգելակներ չունի։ Քյարամյանն իր երազած տղան է դարձել, ժողովուրդը պետք է իրենց հիշեցնի, որ իրենք պարտված և խայտառակ եղած իշխանություն են, ոչ մի հաջողություն չեն գրանցել»,- ընդգծեց Մանասյանը։։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ