ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3» հարթակում ավարտել պայմանագրի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքը ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը Ստամբուլում տարածաշրջանային պլատֆորմի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հիշեցրել է այն նախապատրաստական ​​աշխատանքները և հիմքերը, որոնք նախապատրաստվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ռուսաստանի միջնորդությամբ։ Այդ պայմանագրերը վերաբերում են ինչպես հաղորդակցությունների ապաշրջափակմանը, այնպես էլ սահմանի սահմանազատմանը։

--00—ԼՀ