Չեմ կարծում` Ադրբեջանն այս փուլում հետ կկանգնի, մեր օրակարգը խաղաղությունն է, աշխատում ենք. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Չեմ կարծում` Ադրբեջանն այս փուլում հետ կկանգնի, մեր օրակարգը խաղաղությունն է, աշխատում ենք։ Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրինագծի քննարկման նիստին զուգահեռ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, ճի՞շտ ա, հիմա խաղաղության հաստատման ընթացքում տարբեր պրոբլեմների ենք բախվելու և դա մեր աշխատանքն է: Մենք հո միակողմանի չենք գրել այդ փաստաթուղթը, ո՛չ, քննարկել ենք Ադրբեջանի հետ, խնդիրներ են եղել, նորից ենք քննարկել, եկել ենք համաձայնության, դա միակողմանի չէ։ Կանոնակարգին Ադրբեջանն ասել է, այո։ Եթե ադրբեջանական կողմից ունեցել ենք վստահեցում, որ դա իրենց համար ընդունելի է, մենք խոչընդոտների չենք հանդիպել, դա բարձրաձայն կարող եմ ասել», - նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


 

--00—ԱՊ